Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այլընտրանք դեռ չկա

Այլընտրանք դեռ չկա
21.12.2018 | 20:57

Նախարարությունները «վերաձևելու» Կառավարության որոշումը ոտքի է հանել նաև սփյուռքի նախարարության աշխատակիցներին: Եթե մշակույթի նախարարությունը պայքարում է այլ նախարարությունների մասը դառնալու երկրորդական գործառույթը չստանձնելու համար, ապա այս դեպքում խնդիրն ավելի լուրջ է. սփյուռքի նախարարությունը լուծարվում է:

Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախկինում կային նախարարության կարգավիճակի, և առհասարակ, կառավարության կազմի փոփոխության մասին խոսակցություններ, բայց թերևս դիտարկվում էին տարբեր սցենարներ՝ նախարարությունների միավորման, գործառույթների, որոշ պարագայում՝ ընդլայնման, կրճատման, առանձին դեպքերում՝ավելի էֆեկտիվ մեխանիզմներ մշակելու տեսանկյունից: Բայց մի քանի օրում պարզ է դարձել, որ որոշում է կայացվել նախարարությունը փակելու ուղղությամբ՝ լուծարման ճանապարհով: Ինչը ոչ թե կադրային օպտիմալացում է, այլ բացառապես տարածվում է բոլոր աշխատակցիների վրա: «Որևէ այլընտրանք դեռ չկա,- ընդգծեց Լևոն Անտոնյանը, վստահեցրեց, որ սփյուռքի նախարարը փորձում է ամեն ինչ անել՝ նախարարությունը պահելու համար, հավելեց նաև, որ պայքարելու են քաղաքակիրթ ձևով:- Կա երկխոսության խնդիր և միգուցե կա անհրաժեշտություն նախարարության գործառույթներն ավելի լավ ներկայացնելու, որովհետև նախարարության տարբեր ոլորտներում արված աշխատանքներն այդքան չեն գնահատվել»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ